ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

«Քարանձավը մեր հրապարակն է, այսօրվա մեր ցավ ու դարդը»

«Քարանձավը մեր հրապարակն է, այսօրվա մեր ցավ ու դարդը»
14.11.2013 | 17:43

«Այվազյանական» թատերական 2-րդ փառատոնի շրջանակում Գավառի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը ներկայացրեց «Քարանձավ» պիեսը` Քրիստինա Բադեյանի բեմադրությամբ:

Փառատոնի հանձնախումբը գոհ էր պատանի դերասանների խաղից:
Քարանձավում հայտնվում են դաշնակցական սպան, կարմիրբանակայինը, վանականը, որն իրականում դերասան է, գեղեցկատես կինը` իր ուղեկցողի հետ: Դրսում մարդիկ են, որոնք սպանում են բոլորին, ներսում` համակեցությամբ ապրող մարդիկ, որոնք էլի կսպանեին իրար, եթե չլինեին քարանձավի կանոնները:
Աղասի Այվազյանի այրին` ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆԸ, նկատեց, որ Աղասի Այվազյանը ապրում է նոր սերնդի մեջ: «Ձեր ձայնը նրա ձայնն է: Ձեզնից յուրաքանչյուրի մեջ նրա միտքն է, նրա հոգին, ասելիքը: Ռեժիսորն այնպիսի թատերախումբ է հավաքել, որի կարիքն ունի մեր երկիրը: Քարանձավը մեր հրապարակն է, այսօրվա մեր ցավ ու դարդը: Հինգ հոգի մտածում են` փախչե՞ն, թե՞ չփախչեն: Փախչի, որ ապրի՞, գոյատևի՞, թե՞ մնա, որ բոլորս մնանք, և գոյատևի երկիրը»:
Գրետա Վերդյանի կարծիքով` «Բյուրեղիկի» պատանի դերասաններին պետք է հնարավորություն տալ ներկայանալու հանրային հեռուստատեսությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ